Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած անձինք շարունակում են Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել Հայաստան:Ժամը 11:00-ի դրությամբ, ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 237 մարդ, որից` 142-ը` ուղղաթիռովներով, 95-ը` շտապօգնության մեքենաներով: Ներկայումս տուժածները գտնվում են բժիշկների հսկողության տակ և ստանում անհրաժեշտ բժշկական օգնություն:Վիրավորների տեղափոխման գործընթացն այս պահին էլ շարունակվում է: Հիշեցնենք, վերջին տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով 105 անհետ կորած կա: