Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի ՍԴՈ-1749 որոշումը հակասահմանադրական է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը:"Սահմանադրության 168-րդ հոդվածը համապարփակ թվարկում է ՍԴ-ի լիազորություններն ու այն իրավական ակտերը, որոնց սահմանադրականությունը ՍԴ-ն կարող է քննել։Սահմանադրական դատարանն իրավասություն ՉՈՒՆԻ պաշտոնապես մեկնաբանելու Անկախության հռչակագիրը, կամ վերջինիս առանձին դրույթների գործողության կամ ուժի մեջ լինելու վերաբերյալ տալու եզրակացություն։Հռչակագիրը ՉԻ ճկվում, փոփոխվում կամ ուժը կորցնում":