6.06.2025
Արցախից բռնի տեղահանվածներին աջակցելու հարթակում գրանցվել է ավելի քան 1000 քաղաքացի
29.09.2023
Արցախից բռնի տեղահանվածներին աջակցելու հարթակում գրանցվել է ավելի քան 1000 քաղաքացի

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցելու՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործարկած կամավորների հավաքագրման հարթակում գրանցվել է ավելի քան 1000 քաղաքացի: Այդ մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: «Այս պահին ավելի քան 1000 մարդ միացել է և մեզ հետ հավասար կիսում է հումանիտար աշխատանքերը։ Արդեն տարբեր վայրերում կամավոր պիտակով և Հումանիտար կենտրոնի համապատասխան հագուստով կտեսնեք կամավորների, որոնք առանց տրտնջալու օր ու գիշեր օգնել և նեցուկ են կանգնել պետությանը»,- ասաց Բաղդասարյանը։ Վարչապետի մամուլի քարտուղարը շնորհակալություն հայտնեց բոլոր կամավորերին, որոնք այս պահին փորձում են օգնել և օգտակար լինել հանրությանը։