Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան ողջունել է Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացումը։ «Երևանից ողջունում եմ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի որոշումը՝ վավերացնել Հռոմի կանոնադրությունը, որը թույլ կտա Հայաստանին դառնալ Միջազգային քրեական դատարանի մասնակից պետություն»,- ասաց նախարարը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը: