4.12.2024
Երեք օրում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հավաքագրել է 72,528,400 ՀՀ դրամ
prev Նախորդ նորություն

ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին:


Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանում ԿԽՄԿ-ի գրասենյակը, «անցկացվել են անհատական ​​հանդիպումներ ձերբակալվածների հետ և պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ շփվելու համար»։


Հիշեցնենք, որ Ադրբեջանը պաշտոնապես հաստատում է ընդամենը 33 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց պահելու փաստը, սակայն հայ իրավապաշտպանները պնդում են ևս 80 հայ գերիների մասին։