Մեր բարեկամ Իրանի համար այս ծանր օրերին ամենառաջինն ինչում վստահ եմ այն է, որ կայացած, ամուր և ուժեղ երկիր է` այս ողբերգությունն էլ կհաղթահարի: Այս մասին գրում է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: "Սա միայն Իրանի ցավը չէ, սա լավ հարևանի տանը տեղի ունեցած ողբերգություն է, իսկ իրավիճակով պայմանավորված սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն: Ցավակցություններս բարեկամ Իրանին", - գրել է Աբրահամյանը: