Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը Հայաստանում կանցկացվեն վարժական հավաքներ։ Նման որոշում է ընդունել Հայաստանի կառավարությունը օգոստոսի 1-ի նիստում։ Վարժական հավաքներում ներգրավվելու են պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները։ Հավաքը պայմանավորված է վերջիններիս ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ: