30.06.2026
«Եռաբլուրում տեղի ունեցավ «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքի արարողությունը
24.09.2024
«Եռաբլուրում տեղի ունեցավ «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքի արարողությունը

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքի արարողությունը:Այսօր բազմաթիվ արցախցիներ ոչ միայն իրենց հայրենի հողից և օջախից են զրկվել, այլ նաև գերեզմաններից, իրենց ընտանիքի անդամների, հարազատների շիրիմին այցի գնալու հնարավորությունից:Այն նվիրյալները, ովքեր հայրենիքի ազատագրման և պաշտպանության համար զոհվել են, նրանց սրբություն դարձած գերեզմանները մնացել են օկուպացված Արցախում:Բռնի տեղահանությունից հետո շատերը կորցրել են մխիթարվելու, հերոս նահատակներին այցելելու հնարավորությունը:Նոր հուշակոթողի կառուցումը Արցախում նահատակված մեր հերոսների անմահությունը խորհրդանշող վայր է դառնալու, որը մեր ժողովրդի վերքերը չի սպիացնի, սակայն պայքարի և հիշատակման որոշակի խորհուրդ կբերի:Խոնարհումս կյանքը հանուն հայրենիքի զոհված մեր նվիրյալներին: ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան