2020 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո ծնված առաջին և երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակվող միանվագ նպաստի չափը սահմանել 300 հազար դրամ։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում: Հիշեցնենք, նախկինում նպաստի չափը առաջին երեխայի ծնվելու դեպքում սահմանված էր 50 հազար դրամ, երկրորդ երեխայի դեպքում` 150 հազար դրամ:2020 թվականի հուլիսի 1-ից կբարձրանան նաև երեխայի ծննդյան միանվագ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների չափերը՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը 18 հազար դրամի փորախեն կսահմանվի 26.500 դրամ: