Երևանը ճանաչվել է աշնանը ճանապարհորդելու համար լավագույն քաղաքներից մեկը: «ՏուրՍտատ» զբոսաշրջային պորտալը ներկայացրել է աշնանը ճանապարհորդելու և հանգստանալու համար ԱՊՀ լավագույն քաղաքների վարկանիշային աղյուսակը, որի եռյակում են Մինսկը, Աստանան և Երևանը: Տասնյակում տեղ են գտել նաև Ալմաթին, Բաքուն, Տաշքենդը, Քիշնևը, Բիշքեկը, Դուշանբեն և Աշխաբադը: