Մեղրու տարածաշրջանում բռնկված հրդեհը տարածվել է դեպի Արևիկ ազգային պարկ, այս պահին այրվել է ավելի քան 10 հեկտար անտառապատ տարածք: Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Նրա փոխանցմամբ, տեղում աշխատում են շրջակա միջավայրի և արտակարգ իրավիճակների նախարարության, համայնքների և մարզային կառույցների ներկայացուցիչները։ «Չնայած տեղանքի բարդությանը, նախատեսվում է ներգրավել թրթուրավոր տեխնիկա։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն Հ.Գ. Ըստ նախնական վարկածի, հրդեհը առաջացել է ճանապարհամերձ տարածքից»,- գրել է նախարարը։ Նշենք, որ առավոտյան հրդեհը հաջողվել է մեկուսացնել։