ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Համանախագահները նշել են ամառային ժամանակահատվածում բռնությունները նվազագույնի հասցնելու կողմերի ջանքերի դրական հետևանքները, ներառյալ առկա ուղիղ հաղորդակցական կապերը օգտագործելը, և խոր ափսոսանք են հայտնել վերջին մահվան դեպքի կապակցությամբ: Համանախագահներն ու Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները շարունակել են քննարկումները լարվածությունը թուլացնելու և խաղաղության համար նպաստող մթնոլորտի պահպանման և էական բանակցություններին նպաստող հավելյալ միջոցառումների շուրջ: Վերահաստատելով մարտի 9-ի հայտարարությունը՝ համանախագահները կողմերին կոչ են անում նվազագույնի հասցնել այնպիսի հռետորաբանության օգտագործումը, որը հրահրիչ է կամ նախապաշարումային՝ բանակցությունների արդյունքի համար»,- ասված է հայտաարարության մեջ: Նշվում է նաև, որ համանախագահները մտադիր են մոտ ապագայում այցելել տարածաշրջան: