Չի բացառվում, որ 2020 թվականից Հայաստանում գործի տեղական ավիափոխադրողը՝ հայկական ավիաընկերություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: Նա տեղեկացրեց, որ մեկ ընկերություն դիմել է, ներկայում ուսումնասիրվում են նրա փաստաթղթերը և եթե այն համապատասխանի անհրաժեշտ պահանջներին, ապա և մյուս տարվա ընթացքում կունենանք տեղական փոխադրող: «Ավելին ասել չեմ կարող՝ մասնագետները դեռ ուսումնասիրում են փաստաթղթերը»,-նշեց նա: