22.09.2025
Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության թեթև ակտիվություն է ցուցաբերել
09.03.2020
Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության թեթև ակտիվություն է ցուցաբերել

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը մարտի 9-ի առավոտյան գիտակցության թեթև ակտիվություն է ցուցաբերել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանը: «Աղջիկն այսօր գիտակցության թեթև ակտիվություն է ցուցաբերել, կոնտակտային որոշ բառեր արտաբերել: Երեկվանից էլ սկսել է շնչել ինքնուրույն, հանվել է արհեստական շնչառության սարքը։ Վիճակը շարունակում է մնալ ծանր։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները շարունակում են պայքարել աղջկա կյանքի համար»,- նշել է նա։ VERELQ-ը հիշեցնում է, որ մարտի 6-ին Գյումրիում ողբերգական դեպք է տեղի ունեցել. ոստիկանները հայտնաբերել են 43-ամյա կնոջ դին և իր 13-ամյա դստերը՝ ծայրահեղ ծանր վիճակում: Ավելի ուշ հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 28-ամյա երիտասարդ։  Երեխան հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: