Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցադիմումի գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է։ Նիստը նշանակվել է մայիսի 13-ին: VERELQ-ը հիշեցնում է, որ Թովմասյանը Փաշինյանից պահանջում է վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար ներողություն խնդրել և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: Հունվարի 25-ին Կապանում հրավիրած ասուլիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հրայր Թովմասյանն ամենօրյա ռեժիմով իրեն առաջարկել է իր ծառայությունները։ Այս հայտարարությանը հակադարձել էր Հրայր Թովմասյանը՝ ասելով, որ եթե եթե Փաշինյանը չհրապարակի իր խոսքերը հիմնավորող փաստ, ստիպված է զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել նրա դեմ։