ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ավետիք Քերոբյանն ազատվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Ավետիք Քերոբյանին 2020 թվականի փետրվարի 10-ից ազատել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: VERELQ-ը հիշեցնում է, որ Քերոբյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2018 թվականի հունիսին: