Հայաստանում այս պահի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի վարակվածության 4 դեպք: Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա տեղեկացրեց՝ պացիենտներից 3-ը չունեն գանգատներ, մեկը ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, ստանում է բուժում։ Ըստ Թորոսյանի՝ վերջին երեքը ժամանել են Իտալիայից վերջին օրերին, երկուսը՝ ՀՀ քաղաքացի են, մեկը՝ Իտալիայի։ Ժամանման պահին գանգատներ չեն ունեցել, և դրանց ի հայտ գալուն պես հոսպիտալացվել են։ Պացիենտների հետ կոնտակտ ունեցած մարդիկ մեկուսացվել են։ Արսեն Թորոսյանը շեշտեց՝ յուրաքանչյուրիս պատասխանատվությունը շատ մեծ է վարակի տարածումը կանխարգելելու համար։ Նա խոսեց կորոնավիրուսի նոր դեպքերի մասին և նշեց, որ արդեն տասը անձ մեկուսացվել է, իրականացվել են մեկուսացման աշխատանքներ կորոնավիրուսով վարակվածների բնակավայրերում։