Ազգային ժողովի արտահերթ նիստը դարձյալ ընդհատվեց. «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում վերցրեց: Այս մասին հայտարարեց խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Ընդդիմադիր պատգամավորները նիստի մեկնարկին հայտարարեցին, որ խախտում են տեսնում նախագիծը ԱԺ լիագումար նիստում քննարկելու կարգում, քանզի գլխադասային հանձնաժողովը եզրակացություն չի տվել դրա վերաբերյալ: Նշենք, որ օրակարգում միայն մեկ հարց է՝ Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ նոր նախագիծը, որը շրջանառության մեջ է դրվել «Իմ քայլը» խմբակցության կողմից: