27.11.2024
Հրթիռակոծության հետևանքով Ավետարանոց գյուղում զոհվել է 1 վիրավորվել 2 քաղաքացիական անձ
prev Նախորդ նորություն

Իվետա Տոնոյանը՝ Ծառուկյանի կողմից խոշոր գումարներ պետբյուջե փոխանցելու մասին

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանն անդրադարձել է որոշ լրատվամիջոցների հրապարակումներին.


"Որոշ լրատվամիջոցներ վերջին օրերին հետևողականորեն շրջանառության մեջ են դնում այն թեզը, թե իբր, Գագիկ Ծառուկյանի կողմից հավատարմագրային կառավարման հանձնված մի շարք ընկերություններ այս օրերին խոշոր գումարներ են փոխանցել պետբյուջե։


Նման լուրերը շրջանառության մեջ դնողների երևակայության համաձայն դրանք այն գումարներն են, որոնք հայտնաբերվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում անցկացված ստուգումների արդյունքում և մինչ այժմ չեն վճարվել։


Հայտնում եմ, որ այդ տեղեկատվությունը որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը, ինչը, ի դեպ, կարելի է ճշտել նաև հարկային մարմինների լրատվական ծառայություններից",- ասված է հայտարարության մեջ: