2018-ի մայիսի 8-ից հետո ՀՀ Զինված ուժերի մարտական դիրքերում տեղադրված տեսադիտարկման համակարգերի թիվը աճել է 59 տոկոսով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Արդյունաբերական էլեկտրական հոսանք ունեցող մարտական դիրքերի թիվը՝ 70 տոկոսով։ Արեւային էլ. էներգիա ունեցող մարտական դիրքերի թիվը՝ 38 տոկոսով: Խմելու հոսող ջուր ունեցող մարտական դիրքերի թիվը՝ 194 տոկոսով»,- գրել է նա: