Արցախի յոթերորդ գումարման Ազգային ժողովը փակ քվեարկությամբ մայիսի 21-ին խորհրդարանի նախագահ ընտրեց «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Արթուր Թովմասյանին: Քվեարկությանը մասնակցած 33 պատգամավորից Թովմասյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 29 պատգամավոր, դեմ՝ 4-ը։ Ներկայումս ԱԺ-ն շարունակում է նիստը, որի ընթացքում ընտրվելու են նախագահի տեղակալն ու ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները: