14.11.2025
 Հայաստանում կորոնավիրուսով վարակված 30 անձանց բնակության վայրը դեռևս պարզված չէ
31.03.2020
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 30 անձանց բնակության վայրը դեռևս պարզված չէ

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն ըստ Երևանի և մարզերի: «Պետք է նշել, որ 532 դեպքից այս պահին ճշգրիտ է 502 քաղաքացու բնակության վայրը: Մնացած 30 պացիենտի բնակության վայրը պարզվում է, քանի որ վերջիններիս փաստացի և անձնագրում հաշվառված տվյալների մեջ կա անհամապատասխանություն: Հավելենք, որ նշված վիճակագրությունը չի կապվում համաճարակաբանական գործողությունների հետ և հաստատված յուրաքանչյուր դեպք ուսումնասիրվել է մասնագետների կողմից: Տվյալները լիովին հստակեցնելուց հետո կհրապարակվի նաև քարտեզը։ Երևան` 219 Արագածոտն` 10 Արարատ` 113 Արմավիր` 51 Լոռի` 4 Կոտայք` 88 Շիրակ` 6 Սյունիք` 8 Վայոց ձոր` 1 Տավուշ` 2», - ասված է առողջապահության նախարարի մամուլի խոսնակի ֆեյսբուքյան գրառման մեջ: VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում մարտի 31-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք է գրանցվել: Այսպիսով հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 532 դեպք: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 31-ին հայտարարեց, որ կառավարությունը ստիպված է առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները։ Նրա խոսքով, իրավիճակը բավականին լուրջ է թե՛ աշխարհում, թե՛ Հայաստանում: Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց մեծ մասը՝ 424 անձ, ջերմություն չունեն, 90-ը թոքաբորբ ունեն, 30-ը գտնվում են ծանր վիճակում: Առողջացածների թիվը հասել է 31-ի: