9.07.2025
ՄԻՊ աշխատանքային խմբերը շարունակում են ուսումնասիրել Արցախից ժամանածների կարիքները
prev Նախորդ նորություն

Տղերքը մեր կարիքն ունեն. Արթուր Վանեցյանի կոչը

Անձրևի, ցրտի ու թափվող կրակի տակ առաջնագծում պինդ կանգնած մեր ընկերներին սատարում ու փոխարինում է պետք։ Եկե՛ք միասին Հայրենիքը պաշտպանելու. տղերքը մեր կարիքն ունեն։ Այս մասին ասված է «Հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի հայտարարության մեջ:


«Տղե՛րք, Հայրենիքը վտանգի մեջ է: Գիտեմ՝ մնացել եք միայն թիկունքային գործով զբաղվածներդ, որ երեք շաբաթ շարունակ արել եք թերևս անհնարինը։ Բայց մի զարկ էլ պիտի տանք. անձրևի, ցրտի ու թափվող կրակի տակ առաջնագծում պինդ կանգնած մեր ընկերներին սատարում ու փոխարինում է պետք։ 


Այս պահին ստի, կենացների ու ինֆորմացիոն վակուումի այս իրողությունը կեղծ հանգստություն է բերում, բայց հավատացե՛ք, իսկապես գործ կա անելու։ Եկե՛ք միասին Հայրենիքը պաշտպանելու. տղերքը մեր կարիքն ունեն։ Սպասում եմ բոլորիդ․ ժամանակը թանկ է»,- ասված է Վանեցյանի հայտարարության մեջ։

Համառ մարտերը շարունակվում են տարբեր ուղղություններով. Հովհաննիսյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ ՀԱՊԿ
07.07.2025
ՌԴ վավերացրել է ՀԱՊԿ-ի շրջանակում զինուժի տարանցման և տեղակայման մասին արձանագրությունները