27.11.2024
Արցախի նախագահն ու գերմանացի պատգամավորները քննարկել են ստեղծված իրավիճակը
prev Նախորդ նորություն

Թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախ-Հայաստանի դեմ բխում է ԱՄՆ-ի շահերից. փորձագետ

Արևելագետ Արմեն Պետրոսյանը կարծում է, որ ԱՄՆ-ի շահերից է բխում թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախ-Հայաստանի դեմ։  


Փորձագետը Facebook-ի իր էջում գրել է.


"Պարզ սիլլոգիզմ

1. Հարավային Կովկասում Ադրբեջանը տարածքների համար պատերազմում է Արցախ-Հայաստանի դեմ։

2. Թուրքիան, լինելով այս տարածաշրջանում կենսական շահեր ունեցող դերակատար, աջակցում է Ադրբեջանին՝ ձգտելով առավելության հասնել տարածաշրջանում այլ կենսական շահեր ունեցող դերակատարների հանդեպ, դիցուք՝ Ռուսաստանի, Իրանի և այլն։

3. ԱՄՆ-ը, չխոչընդոտելով Թուրքիայի գործողությունները և առարկայորեն ոչինչ չանելով՝ կանգնեցնելու թուրք-ադրբեջանական ագրեսիան, ձգտում է ՆԱՏՕ-ում իր դաշնակցի (նաև մեկ այլ դաշնակցի՝ Իսրայելի) միջոցով թուլացնել իր աշխարհաքաղաքական և տարածաշրջանային հակառակորդների, դիցուք՝ Ռուսաստանի և Իրանի դիրքերը Հարավային Կովկասում և ոչ միայն։

4. Հետևաբար, բնական է՝ ԱՄՆ-ի շահերից է բխում թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախ-Հայաստանի դեմ"։