Հակաճգնաժամային 17-րդ միջոցառումը տեխնոլոգիական ոլորտին աջակցելու նպատակ ունի: Այս մասին Facebook-ի էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մասնակցեք, հաղթեք և ստացեք մինչև 30 միլիոն դրամ դրամաշնորհ»,- գրել է վարչապետը: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ ծրագրով տեխնոլոգիական ընկերությունները դրամաշնորհներից օգտվելու համար պետք է մասնակցեն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած մրցույթներին։