Արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական հանգիստ է: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Անցած գիշեր և մինչև այս պահն արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը հարաբերական հանգիստ է: Հակառակորդը մի քանի հատվածներում մեր դիրքերի ուղղությամբ հրաձգային զենքերից կրակոցներ է արձակել, ինչը սեփական վախը հաղթահարելու դրևսորում էր: Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն իրականացնել իր առջև դրված խնդիրը՝ լիարժեք կերպով տիրապետելով իրավիճակին»,- գրել է նա Facebook-ի իր էջում։