ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեսպաններ է նշանակել: Ինչպես տեղեկացնում են նախագահականից, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Փարիզ): Նախագահի մեկ այլ հրամանագրով Իսպանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը համատեղության կարգով նշանակվել է Անդորրայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ):