25.06.2026
Թուրքական ավիաընկերությունը սկսում է թռիչքներ դեպի Երևան. Խանդանյան
03.10.2025
Թուրքական ավիաընկերությունը սկսում է թռիչքներ դեպի Երևան. Խանդանյան

ՔՊ-ական Սարգիս Խանդանյանը պնդում է՝ միշտ էլ քննարկվել է «Թուրքական ավիաուղիներ»-ի մուտքը հայկական շուկա։ «Բայց միշտ քաղաքական պատճառներով ավիաընկերությունը Հայաստան չի մտել»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց նա։ ՔՊ-ականի խոսքով՝ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների վերջին հանդիպմանը քննարկվել էր, որ պետք է օդային ավիափոխադրումների ոլորտում ակտիվացնել համագործակցությունը։ «Ահա տեսնում ենք, որ «Թուրքական ավիաուղիներ»-ը հայտնել է, որ սկսում է թռիչքներ դեպի Երևան, չգիտեմ, թե դա երբ կլինի, բայց դա մի բան է, որը տեղի կունենա առաջիկայում»,- ասաց Խանդանյանը։ Նա համոզված է՝ որևէ խնդիր չկա, որ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններն ամբողջ ծավալով կարգավորվեն։ «Սպասում ենք թուրքական կողմի գործուն քայլերին»,- ընդգծեց ՔՊ-ական պատգամավորը։