Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն նախօրեին այցելել է Ծիծեռնակաբերդ։ Նրան ուղեկցել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։ «Հիշենք ցեղասպանության զոհերին. Անասելիի հետ բախվելով՝ պետք է հիշենք, մտորենք, բայց և գործենք։ Ֆրանսիացիներն ու հայերը հավերժ կապված են»,- գրել է ֆրանսիացի նախարարը X-ի իր միկրոբլոգում Ծիծեռնակաբերդում ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցելուց հետո։