Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
«Քայլերի հաջորդականությունը հետևյալն է՝
• այցելե՛ք hartak.am կայք, ինչը կարող եք անել նաև QR կոդի օգնությամբ,• ընտրե՛ք «Երեխայի ծնունդ» բաժինը,• «Ծննդյան վկայականի ստացում» բաժնից ընտրե՛ք «Առցանց ստանալ ծննդյան վկայականը» և սեղմե՛ք «Սկսել» կոճակը,• սեղմե՛ք «Շարունակել», ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է նույնականանալ «Ես Եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով,• սեղմե՛ք «Լրացնել դիմումը» կոճակը,• «Անձնական տվյալներ» բաժնում մուտքագրե՛ք անձնագրի համարը, էլ-փոստի հասցեն և հեռախոսահամարը: Համակարգի բոլոր ծանուցումները կուղարկվեն այդ հեռախոսահամարին կամ էլ-փոստին: Սեղմե՛ք «Հաջորդ էջ»,• «Ընտանեկան կարգավիճակ» բաժնում ցուցադրվում են ամուսնության մեջ գտնվելու/չգտնվելու վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում առկա տվյալները: Հաստատե’ք ցուցադրվող տեղեկատվությունը՝ ընտրելով այն: Սեղմե՛ք «Հաջորդ էջ»,• «Վկայականի մուտքագրում» բաժնում ցուցադրվում են Ձեզ ծննդօգնություն տրամադրած առողջապահական կենտրոնի կողմից տրամադրված ծննդյան բժշկական վկայագր(եր)ի տվյալները: Խնդրում ենք ընտրե՛լ մեկ վկայագիր և անցնե՛լ «Հաջորդ էջ»,• «Երեխայի տվյալներ» բաժնում լրացրե՛ք երեխայի անունը և ազգանունը՝ հայերեն տառերով,• ազգանունը դաշտում լրացրե՛ք հոր կամ մոր ազգանունը, ազգությունը՝ հոր կամ մոր ընտրությամբ, հասցեն՝ հոր կամ մոր հաշվառմամբ,• նշված դիմումի հետ միաժամանակ հնարավոր է դիմում ներկայացնել նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար,• այս էջում ցուցադրվում են, թե որերորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար կարող է դիմել ծնողներից յուրաքանչյուրը: Ընտրե՛ք այն ծնողին, ում անունից ցանկանում եք ներկայացնել ծննդյան միանվագ նպաստը:• ընտրե՛ք Ձեզ հարմար բանկ և անձնագիրը, որով ներկայանալու եք բանկ, սեղմե՛ք «Հաջորդ էջ»• տվյալների ստուգում էջում համոզվեք, որ բոլոր լրացված տվյալները ճիշտ են և սեղմե՛ք «Հանձնել դիմումը» կոճակը:• հաստատե՛ք «Սուտ տեղեկություններ չտրամադրելու մասին» տեղեկացված լինելը և սեղմե՛ք «Հաջորդ էջ»,• սեղմե՛ք «Ստորագրել» կոճակը:• կրկին ստուգեք դիմումի տվյալները և սեղմե՛ք «Ստորագրել» կոճակը՝ ընտրելով Ձեզ հարմար ստորագրության տեսակը:• Սեղմե՛ք «Վերադառնալ դիմումին» կոճակը, ապա «Հանձնել»:• դիմումն էլեկտրոնային եղանակով ստորագրելուց և հաստատելուց հետո դրա ընդունման մասին կստանաք համապատասխան ծանուցում»,- ասված է հաղորդագրությունում: