Քիչ առաջ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի համաժողովը ընդունեց բանաձև, որով «իր անվերապահ աջակցությունն է հայտնում Հայաստանին, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հայերին»: Այս մասին հայտնել է Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ Ըստ Եղոյանի՝ հանձնաժողովն ընդգծում է ԼՂ հայերի իրավունքները հարգելու անհրաժեշտությունը` խստորեն դատապարտելով էթնիկ զտման բոլոր ձևերն ու Լեռնային Ղարաբաղում գտնվող կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացումը։