17.06.2025
ՌԴ-ից սպառազինության լրացուցիչ մատակարարումների անհրաժեշտություն այսօր չկա. դեսպան
15.07.2020
ՌԴ-ից սպառազինության լրացուցիչ մատակարարումների անհրաժեշտություն այսօր չկա. դեսպան

Երևանը մտադիր չէ Ռուսաստանին դիմել սպառազինության լրացուցիչ մատակարարման հարցով, առկա զինատեսակները բավարար են երկրի անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: «Լրացուցիչ մատակարարումների անհրաժեշտություն այսօր չկա»,- ասել է նա, պատասխանելով հարցին, թե արդյոք մտադիր է Հայաստանը դիմել ՌԴ-ին մատակարարումների հարցով, հաշվի առնելով Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակը:  «Ռուսաստանի հետ անցած տարիներին զարգացել է ռազմա-տեխնիկական համագործակցություն, կան պարտավորություններ ու համաձայնագրեր, որոնք քննարկում են մեր գերատեսչությունները: Այն պատվերները, որոնք կան և այն, ինչ մենք սպասում են պլանային ռեժիմում, այդ ամենը լիովին բավարար է մեր երկրի անվտանգության ապահովման համար: Այնպես որ այսօր լրացուցիչ մատակարարումների մասին խոսք չկա»,- ընդգծել է դեսպան Տողանյանը: