27.12.2025
Փատերազմի մեկնարկից մինչև օրս իմ ընտանիքի որևէ անդամ Հայաստանից դուրս չի եկել. Փաշինյան
14.12.2020
Փատերազմի մեկնարկից մինչև օրս իմ ընտանիքի որևէ անդամ Հայաստանից դուրս չի եկել. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձում հերքել է այն տեղեկությունները, թե իր ընտանիքի որևէ անդամ պատերազմի մեկնարկից հետո լքել է Հայաստանը: Այս մասին Փաշինյանն ասել է «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ժամանակ: «Արդեն մեկ ամիս կամ գուցե ավելի շատ, ստահոդ տեղեկությունների շրջանակում, պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում իմ ընտանիքի անդամների մասին, երեխաներիս մասին՝ իբր երեխաներս կամ ընտանիքիս անդամները Հայաստանը լքել են: Վերջին ամիսներին, առավելևս պատերազմի մեկնարկից մինչև օրս իմ ընտանիքի որևէ անդամ Հայաստանից դուրս չի եկել և չի պատրաստվում դուրս գալ»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ արդեն ամենօրյա լրահոսի մաս է դարձել արտերկրում իր ընտանիքի ունեցած առանձնատների մասին խոսակցությունը: «Սա ոմանք դարձրել են իրենց պայքարի հիմնական գործիք: Մինչդեռ պիտի իմանաք, որ միակ անշարժ գույքը, որին երկիր մոլորակի վրա տիրապետում է իմ ընտանիքը, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող բոլորիդ հայտնի բնակարանն է»,- նշեց վարչապետը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ բացի հրապարակված միջոցներից, իր ընտանիքն այլ միջոցների չի տիրապետում: