Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններից կազմված շարժման` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ: Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը: Մինչ այդ նախագահը հանդիպել էր Հայաստանի նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ և քննարկել երկրում ստեղծված իրավիճակը: