27.12.2025
Ադրբեջանի դաժանությունների վերաբերյալ նոր ապացույցներ կուղարկվեն միջազգային մարմիններ. ՄԻՊ
11.12.2020
Ադրբեջանի դաժանությունների վերաբերյալ նոր ապացույցներ կուղարկվեն միջազգային մարմիններ. ՄԻՊ

Այս պատերազմի ընթացքում ու դրանից հետո ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ նոր ապացույցներ ենք այսօր ուղարկում միջազգային մարմիններին: Ընդ որում, դարձրել ենք միասնական փաթեթ` սկսած սեպտեմբերի 27-ից: Այս մասին գրել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:"Կարևոր է, որ այս անգամ դրանք միասնական փաթեթով ուղարկվում են նաև այն երկրների քրեական հետապնդման մարմիններին, որոնք ունեն համընդհանուր իրավազորություն (universal jurisdiction):Ապացույցները մեր աշխատակազմում ենթարկվել են իրավական մշակման, թարգմանվել են ադրբեջաներենից կամ թուրքերենից անգլերեն ու ռուսերեն, իրականացվել է իրավական ամրագրում:Այդ ապացույցներին կից ուղակվում է նաև իրավական վելուծություն, որով ցույց է տրվում, որ ադրբեջանական կողմն արհեստական է ձգձգում գերիների վերադարձն ու զինծառայողների մարմինների փոխանակումը: Ցույց է տրվում նաև կապը դաժանություններին ու էթնիկ պատկանելիության հիմքով պետական աջակցությամբ հայատյացության, այն շարունակելու ադրբեջանական քաղաքականության հետ:Բոլոր նյութերը կուղարկվեն նաև ՀՀ ԱԳՆ, միջազգային կառույցներում ՀՀ մշտական ներկյացուցիչներին, այլ երկրներում հհ դիվանագիտական առաքելություններին, ինչպես նաև ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչին",- Facebook-ի իր էջում գրել է Թաթոյանը: