Իտալիայի Տրենտո շրջանի Նոգարեդո համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը: Այս մասին հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը: «Տրենտո շրջանի ևս մեկ համայնք՝ Նոգարեդոն, ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Շնորհակալություն համերաշխության և համընդհանուր արժեքների պաշտպանության համար»,- ասված է հաղորդագրության մեջ։