Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Ինչպես հայտնել է Բալասանյանի խոսնակ Սոնա Առաքելյանը, քաղաքապետը ինքնամեկուսացման մեջ է, բուժումը ստանում է տանը: Վիճակը գնահատվում է նորմալ: Վարակը հաստատվել է նաև նրա տեղակալ Հայկ Սուլթանյանի մոտ: Քաղաքապետարանի 26 աշխատակից ևս թեստ է հանձնել, նրանց պատասխանները բացասական են: