Երեւանի Էրեբունի համայնքում մեկ տուն է վնասվել, մեկ քաղաքացի թեթեւ վնասվածք է ստացել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։ «Նախնական տվյալներով ավերածություններ չունենք: Երեւանի Էրեբունի համայնքում մեկ տուն է վնասվել, մեկ քաղաքացի թեթեւ վնասվածք է ստացել: Մի քանի տեղերում երեսպատման սալիկներ են ընկել: Նախնական տվյալներով տուժածներ չկան: Երկրաշարժի էպիկենտրոնը նախնական տվյալներով Արմավիրի մարզի Փարաքար գյուղի մոտակայքում է եղել»,- գրել է նա։