Արցախում տեղի ունեցող պատերազմական գործողությունների հետևանքով արցախցի ուսանողները զրկվում են կրթություն ստանալու իրենց իրավունքից: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը, մշտապես կարևորելով կրթության և գիտության դերը, սիրով հրավիրում է Արցախի բուհերի մագիստրատուրայի ուսանողներին մասնակցելու ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրատուրայի դասերին՝ որպես ազատ ունկնդիր: Դասընթացներին մասնակցել ցանկացող արցախցի ուսանողները կարող են լրացնել ստորև նշված մասնակցության հայտը, որից հետո կենտրոնի մասնագետները նրանց կգրանցեն ԳԱԱ ԳԿՄԿ հեռավար ուսուցման համակարգում: Հայտը լրացնելուց հետո մագիստրանտները կստանան նախընտրելի մասնագիտացմամբ տարբեր դասընթացներին մուտք գործելու ու մասնակցելու հնարավորություն։ Ըստ անհրաժեշտության՝ արցախցի ուսանողներին կտրամադրվի նաև տեխնիկական աջակցություն։ Հայտի հղումը՝ https://forms.gle/Sdo2teTnnSMjSdGe9 Կոնտակտային հեռախոսահամար՝ 010584541: