19.06.2025
Ադրբեջանի զինուժը հարվածներ է հասցրել նաև Վարդենիսի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
27.09.2020
Ադրբեջանի զինուժը հարվածներ է հասցրել նաև Վարդենիսի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական Զինուժը հարվածներ է հասցրել ոչ միայն Արցախի, այլև ՀՀ տարածում՝ Վարդենիս քաղաքի ուղղությամբ: Այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննեսյանը: «Այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերի հրթիռահրետակոծական գործողությունների ընթացքում, որոնք հիմնականում ուղղված են եղել Արցախի ուղղությամբ, նաև եղել են հարվածներ Վարդենիսի ուղղությամբ՝ ՀՀ տարածքում», - ասաց Հովհաննիսյանը: Նրա խոսքով, ոչ ինտենսիվ կրակ է եղել Վարդենիսի ուղղությամբ և այս պահին իրավիճակը կայուն է: Նա չշտապեց հայտնել տեղեկություններ զոհերի մասին: «Արցախա-ադրբեջանական շփման գծում ինտենսիվ մարտեր են գնում: Զոհերի մասին տեղեկատվություն այս մասին ամփոփոված չենք կարող ներկայացել: Դատելով մարտերի իտենսիվությունից՝ զոհեր կարող են լինել, բայց մենք պետք է բոլոր տվյալները մինչև վերջ ճշտենք ու նոր հստակ տեղեկացնենք զոհերի մասին», - ասել է նա: Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ Ադրբեջանը, բացառությամբ մեկ-երկու ամենամեծ հրթիռային միջոցներից, կիրառել է գրեթե բոլոր տեսակի զինատեսկաները: «Կիրառել է նաև բանակային օդուժը, ավիացիոն ռումբեր, թռչող սարքեր, ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ և այլն», - ասել է նա: Հարցին՝ արդյոք հայկական կողմը քննարկում է Սու-30ՍՄ-երը կիրառելու անհրաժեշտությունը, Հովհաննիսյանը պատասխանել է, որ որոշումները կայացվում են՝ ելնելով իրավիճակից: «Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ամբողջությամբ վերահսկում է իրավիճակն ու իրականացնում զիված ուժերի կառավարումը: Ըստ անհրաժեշտության, բոլո զինատեսակները, որոնք նպատակահարմար կգտնվեն կիրառելու, վստահաբար կկիրառվեն», - ասել է նա: Այս պահին Անվտանգության խորհիդի նիստ է ընթանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:  VERELQ-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսել է ինտենսիվ հրետակոծել Արցախի բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը՝ անցնելով հարձակման շփման գծի ողջ երկայնքով։ Հայտնի է հակառակորդի կողմից ուղղաթիռների, տանկերի եւ անօդաչուների կորստի մասին։ Հակառակորդն ունի նաև կենդանի ուժի կորուստներ։ Արցախը տեղեկացնում է, որ Մարտունու շրջանում երկու մարդ է զոհվել՝ կին և երեխա: Տուժածներ կան նաեւ այլ շրջաններում, տվյալները ճշտվում են: