Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր մարտի 19-ին, չի բավարարել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու վերաբերյալ պաշտպանության միջնորդությունը: Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելը): Նա մեղադրանքը չի ընդունում։