Այսօր՝ փետրվարի 22-ին, ժամը 18:00-ին, "Հայրենիքի փրկության շարժում" ընդդիմադիր դաշինքի երթը կմեկնարկի Երեւանի Վահագն Դավթյանի անվան զբոսայգուց (Պրահայի պուրակ, Արաբկիր վարչական շրջանի շենքի դիմաց): Այս մասին հայտնում են շարժման մամուլի ծառայությունից։ Երթը կանցնի Քոչարի փողոցով, Բաղրամյան պողոտայով և կհասնի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ տեղի կունենա անհնազանդության ակցիա։