26.02.2026
Հայաստանի զինված ուժերը «Սմերչ» համակարգերով զորավարժություններ են սկսել
19.04.2021
Հայաստանի զինված ուժերը «Սմերչ» համակարգերով զորավարժություններ են սկսել

Հայաստանի զինված ուժերի համազարկային կրակի ռեակիվ համակարգերը մեկը չավարտած մյուս զորավարժությունն են սկսել: «Զինուժի» պատրաստած ռեպորտաժում նշվում է, որ զորամասի զինանոցի լավագույն նմուշները դարձյալ ելույթի են պատրաստվում: Միավորների մի մասը տեսադաշտում են, մյուսներն ավելի խորքում են դիրքավորվել: Կրակն այս անգամ արձակում են ոչ թե համազարկաով, այլ թիրախները հերթականությամբ խոցելով: Կրակի առաջին արձակումներից հետո խաղարկվում են իրական մարտական գործողությունների սցենարները: Պայմանական մարտում հակառակորդը հակառակորդը օդային հարվածներ է հասցնում ստորաբաժանման ուղղությամբ: Զինծառայողներն արձագանքում են մեծ արագությամբ եւ ոչ հեռու անցյալի փորձը հաշվի առնելով: Հնարավոր հարվածներից խուսափելու ամենակարեւոր պայմանը կրակի արձակման դիրքը համազարկի վայրը անմիջապես լքելն է, վայրկյանների ընթացքում «Սմերչն» անհետանում էու հայտնվում ավելի անվտանգ տեղանքում: