Արդեն երրորդ օրն է, ինչ թշնամու սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվում են համայնքապատկան անտառային ծածկույթները: Այն կազմում է ավելի քան 150հա տարածք: Այս մասին հայտնում է Մարտունու շրջանի Ննգի համայնքի ղեկավարը: "Թշնամին մշտական նշանառության տակ է պահում Ննգին ու հարակից տարածքները։Բարեբախտաբար, այսօրվա հրետակոծության ընթացքում մարդկային կորուստներից հաջողվել է խուսափել",- ասված է հաղորդագրության մեջ։