Այսօր առավոտվանից Երևանի տարբեր փողոցներ կաթվածահար վիճակում են՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները անհնազանդության ակցիաներ են իրականացնում: Մասնավորապես, փակ է Մյասնիկյան պողոտայի երթևեկելի մի հատվածը, Ազատություն պողոտայի երթևեկությունը կաթվածահար է: VERELQ-ի թղթակիցը հայտնում է, որ քաղաքացիները բեռնատարով փակել են Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը: Երևանի մետրոպոլիտենի խոսնակ Տաթև Խաչատրյանը VERELQ-ին տեղեկացրեց, որ առավոտյան 8:35-ին քաղաքացիները փորձել են կաթվածահար անել մետրոյի աշխատանքը, սակայն ոստիկանների միջամտությունից հետո՝ 3-4 րոպե անց, իրավիճակը շտկվել է և այժմ մետրոն աշխատում է անխափան: Ամենուր վանկարկում են "Նիկոլ դավաճան", "Առանց Նիկոլ Հայաստան": Ոստիկանության աշխատակիցները բարձրախոսներով հորդորում են քաղաքացիներին դադարեցնել գործողությունները՝ հիմնավորմամբ, որ դրանք չեն բխում հավաքների մասին օրենսդրությունից: