25.04.2026
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն
prev Նախորդ նորություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնում է Վրաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-9-ը պաշտոնական այց կկատարի Վրաստան: Այցի շրջանակում Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ:


Նախատեսվում են հայ-վրացական բարձր մակարդակի բանակցություններ, որից հետո Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես կգան զանգվածային լրատվության միջոցների համար հայտարարություններով: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև հարգանքի տուրք կմատուցի Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում, տեղեկացնում են կառավարությունից:


 

ԵՄ-ն կշարունակի տրամադրել մեծածավալ աջակցութուն՝ դատաիրավական ոլորտի բարեփոխումներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
24.04.2026
Ընտրություններ՝ արտաքին ազդեցությունների ստվերում. ո՞վ է միջամտում ՀՀ ներքին կյանքին