8.02.2026
Ինքնաձիգ, նռնակներ. Երևանում շաբաթ առավոտյան զինված տղամարդը կրակ է բացել
17.04.2021
Ինքնաձիգ, նռնակներ. Երևանում շաբաթ առավոտյան զինված տղամարդը կրակ է բացել

Երեւանում շաբաթ առավոտյան զինված տղամարդը կրակ է բացել Արցախի փողոցում. տեղեկացնում է shamshyan.com-ը: Նրա տվյալներով ՝ միջադեպի մասին ահազանգը ստացվել է ժամը 11.15-ի սահմաններում։ Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, բաժանմունքի պետի տեղակալը, ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետը, ինչպես նաև ոստիկանության պետը և Երևանի փոխքաղաքապետը: Դեպքի վայր ժամանած ոստիկանները բանակցություններ են վարել մինչեւ ատամները զինված չարագործի հետ, որից հետո նա վնասազերծվել եւ բերման է ենթարկվել բաժին: Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգ, նռնակներ, որսորդական հրացան, փամփուշտներ, այլ զենք եւ զինամթերք: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկաններն ու քննիչները պարզում են ձերբակալված քաղաքացու ինքնությունը ։