23.11.2024
Դուշանբեում տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 759 նոր դեպք. գրանցվել է 28 մահ

Հայաստանում սեպտեմբերի 16-ին կատարվել է 5 413 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 759 նոր դեպք։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։


Առողջացել է 614 մարդ։ Արձանագրվել է մահվան 26 դեպք:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 185 է:


Սեպտեմբերի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 252 082 դեպք, որոնցից 235 030-ն` առողջացած, 5 101-ը` մահվան ելքով:


Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 766 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 639 000 թեստավորում: