Այս րոպեներին ոստիկանության ու ցուցարարների միջև բախումներ են Ազատության հրապարակում: Ոստիկանությունը մեծ թվով քաղաքացիների է բերման ենթարկում, հայտնի է, որ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որ հրավիրել էին հանրահավաքը, բերման են ենթարկվել: Նրանց թվում Գագիկ Ծառուկյանը, Էդուարդ Շարմազանովը, ԲՀԿ-ական մի շարք պատգամավորներ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: Չնայած ոստիկանության այս գործելաոճին, հազարավոր ցուցարարներ վանկարկում են "Նիկոլ դավաճան" և ոստիկաններին կոչ անում զգոնության: Այս րոպեին ոստիկանության զորք է բերվել Ազատության հրապարակ: