Այսօր՝ մարտի 23-ին, Սահմանադրական դատարանում սկսվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի հայցի քննությունը։ ՍԴ-ն պետք է որոշի երկրի Հիմնական օրենքին 300.1-ին հոդվածի (Սահմանադրական կարգի տապալում) համապատասխանությունը։ Ընդ որում դատավորներ Արեւիկ Պետրոսյանը եւ Հրայր Թովմասյանը միջնորդություն են ներկայացրել նիստը դռնբաց անցկացնելու մասին, քանի որ «քրեական գործը ստացել է բարձր հասարակական հնչեղություն, եւ 300.1 հոդվածի քննարկումը վաղուց դադարել է դիտվել որպես սահմանադրականության պարզ քննարկում», սակայն ՍԴ նախագահ Արման Դիլանյանը պնդել է, որ նիստը տեղի կունենա դռնփակ: